Սկզբից ևեթ ասեմ՝ ՀՀ վարչապետի առցանց մամուլի ասուլիսը համբերությամբ դիտել-լսել եմ մինչև վերջ: Հինգժամյա հրա՜շք բեմականացում էր` «Պատասխանում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հուշված կամ նրանց ինքնակամ տրված հարցերին» վերտառությամբ: Այս անգամ հանդիսատեսին հրամցվեց «100 փաստ» ասուլիս-կոմեդիայի 4-րդ արարը:
Նախօրեին խորհրդարանը վավերացրեց հանրային բուռն քննադատության արժանացած Լանզարոտի կոնվենցիան, որը իբր պետք է կանխարգելի երեխաների շահագործումը և բռնությունը, սակայն մասնագիտական շրջանակները լուրջ խնդիրներ են տեսնում բարեհունչ անվան տակ քողարկված այս կոնվենցիայում։
Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։ Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում, և հավիտյան է նրա բարեհաճությունը։
ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարևոր դրվագներ՝ լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ Արարատյան հայրապետական թեմի կողմից, Արարատի քաղաքապետարանին է հատկացվել 20 փաթեթ սնունդ: Տրված օգնությունն ըստ նպաստառուների ցուցակի բաժանվել է 20 ընտանիքների:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:
Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել, որ ՌԴ անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2 հազար 7 հարյուր տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...